Ներկայացվել է Հրազդանի բուլվարի նախագիծը - Mediamax.am

exclusive
9345 դիտում

Ներկայացվել է Հրազդանի բուլվարի նախագիծը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից


Մոսկվայում բնակվող ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը մայիսի 11-ին Միրզոյան գրադարանում ներկայացրել է SNKH ճարտարապետական ստուդիայի հիմնադիրներ Աշոտ ու Արմինե Սնխչյանների եւ Ագլայա Վան-Վան Ե-ի հետ համատեղ իրականացված` Հրազդան քաղաքում հանգստի ու ժամանցի համար նախատեսված նոր զբոսայգու`բուլվարի նախագիծը:

 

Ճարտարապետներն ասում են, որ Հրազդանի օրինակով փորձել են վերաիմաստավորել Հայաստանի արտադրական քաղաքների ներկան ու ապագան:

 

Մինչ զբոսայգու նոր տարբերակի ներկայացումը Հայկը ներկաներին ներկայացրել է Հրազդանի պատմությունը, քաղաքի խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումների տարբերակները:

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

Մեզ հետ զրույցում ճարտարապետը, ով ծննդով Հրազդանից է, նշել է, որ մի օր հայրենի քաղաքում հանդիպեց համադասարանցուն, որն առաջակեց սրճել Ծաղկաձորում, քանի որ Հրազդանում «նորմալ տեղ չկա»:

 

«Այդ փաստն ինձ շատ զարմացրեց: Որոշեցի մի բան ձեռնարկել: Անցյալ տարի մոտ մեկ տարով Հայաստան վերադարձա, հենց այդ ժամանակ էլ  սկսեցի աշխատել նախագծի վրա: Հետո աշխատանքին միացան նաեւ ընկերներս», - պատմել է Հայկ Զալիբեկյանը:

 

Ըստ նախագծի, բուլվարի երկարությունը կկազմի 500 մետր: Բուլվարում կլինեն ամֆիթատրոն, ժամանցի գոտիներ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ եւ այլն:

Լուսանկարը` Հայկ Զալիբեկյանի արխիվից

«Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես կարող է տեղային հանրային հատվածի բարելավումը փոխել քաղաքի ամբողջ միջավայրը, բնավորությունը», մեզ հետ զրույցում նշել է Աշոտ Սնխչյանը:

 

Հայկ Զալիբեկյանը փորձել է կապ հաստատել Հրազդանի քաղաքապետի հետ, ով խոստացել է առաջիկայում հանդիպել ու քննարկել գաղափարը:

 

Մեդիամաքսը աշնանը պատմել էր Հրազդանի մասին՝ «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» նախագծի շրջանակում:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները Մարիամ Լորեցյանի եւ Հայկ Զալիբեկյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին