Թումոյի սաների անսպառ երեւակայության հետքերով - Mediamax.am

3361 դիտում

Թումոյի սաների անսպառ երեւակայության հետքերով


Անի, 17 տարեկան
Անի, 17 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Շահանե, 15 տարեկան
Շահանե, 15 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի, 17 տարեկան
Անի, 17 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ, 18 տարեկան
Նարեկ, 18 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի, 17 տարեկան
Անի, 17 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն, 16 տարեկան
Լեւոն, 16 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

 Տիգրան, 18 տարեկան
Տիգրան, 18 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նազելին, Արեւիկը, Ավետիքն ու Անին
Նազելին, Արեւիկը, Ավետիքն ու Անին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վստահ եմ շատերին է հետաքրքրում, թե ի՞նչ են սովորում պատանիները Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններում: Բոլոր հետաքրքրված մարդկանց, ուսանողների ծնողների եւ ընկերների համար մայիսի 20-ին Երեւանի, Դիլիջանի, Գյումրիի եւ Ստեփանակերտի Թումո կենտրոններում կազմակերպվել էր ուսանողների պորտֆոլիոների ցուցադրություն:

 

Մենք նույնպես երեկ շրջել ենք Երեւանի Թումո կենտրոնում եւ ուսումնասիրել ուսանողների աշխատանքները` սկսած գրաֆիկական դիզայնից ու երաժշտությունից մինչեւ ռոբոտաշինություն, խաղերի ստեղծում, կայքերի մշակում եւ «Ավրորա» մարդասիրական մրցանակի ձեւավորման տարբերակների ցուցադրություն: Իրենց ստեղծագործությունների մասին Մեդիամաքս-ին պատմել են ուսանողները:

 

Ենաշա Չղչիկն ու Բորբոս Գայլը անիմացիայի աշխարհում

 

Անի, 17 տարեկան

Անի, 17 տարեկան Անի, 17 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայլերին սիրում եմ: Կարծում եմ ամենագեղեցիկ կենդանիներից են: Իմ գայլի մազերը կանաչ են, դրա համար մտածում եմ անունը Բորբոս դնել: Իմ գայլին պատկերացնում եմ մի մուլտֆիլմում, որտեղ նրանից բացի այլ կենդանիներ չկան: Նա ինչ-որ մեկի բարի ու նվիրված տնային կենդանին է: Նրա տերը շարունակ կանաչ է ներկում գայլի մազերը: Ուզում եմ ապագայում մուլտիպլիկատոր դառնալ:

 

Շահանե, 15 տարեկան

Շահանե, 15 տարեկան Շահանե, 15 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Չղջիկն իմ ամենասիրած կենդանին է, որովհետեւ նրան ինձ հետ եմ նմանեցնում: Սկզբում կերպարները փորձարկել ենք թղթի վրա, հետո վերցրել ամենալավ տարբերակն ու սկսել ենք մշակել համակարգչով: Իմ չղջիկը մուլտֆիլմում, երևի թե, բացասական կերպար է, նեղացնում է բոլորին, բայց միեւնույն ժամանակ ուրախ է ու կատակասեր: Նրա անունն է Ենաշա:

 

Զվարճանք եւ ուսում սոցիալական ցանցերում

 

Նարեկ, 18 տարեկան

Նարեկ, 18 տարեկան Նարեկ, 18 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մրցույթի թեման սոցիալական կայքերի տեղեկատվության օգտագործումն էր: Քանի որ օգտատերերը շատ են օգտագործում հեշթեգեր, մտածեցի մի նախագիծ մտածել Twitter-ի հեշթեգերի հետ կապված: Իմ ծրագրում, երբ գրում ես որեւէ հեշթեգ, համակարգը որոնում եւ գտնում է այն օգտագործած բոլոր օգտատերերի նկարները եւ դրանցով գրում այդ բառը: Մտածում եմ ծրագիրն ավելի ժամանցային դարձնելու ուղղությամբ:

 

Լեւոն, 16 տարեկան

Լեւոն, 16 տարեկան Լեւոն, 16 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր հավելվածը կարողանում է ինֆորմացիա ստանալ Facebook սոցիալական ցանցից: Այն կարողանում է հաշվարկել , թե ի՞նչ հաճախականությամբ եւ ի՞նչ սարքով ես մուտք գործում Facebook, ժամանակային ո՞ր գոտում ես , ՞ինչ լեզվով ես աշխատում եւ այլն:

 

Անի, 17 տարեկան

Անի, 17 տարեկան Անի, 17 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Planetarium խաղը ստեղծել ենք Տիգրանի հետ: Այն զվարճալի է եւ մի քիչ էլ ուսուցողական: Մենք պատկերել ենք Արեգակնային համակարգը: Խաղ մուտք գործելուց հետո Արեգակնային համակարգի մոլորակների տեղում հայտնվում են ընկերների սոցցանցերի էջերի գլխավոր լուսանկարները: Այս խաղում զվարճալին այն է, որ տիեզերանավով կարելի է կրակել ընկերների նկարների ուղղությամբ: Հետո կարելի է ստացված արդյունքներով կիսվել ընկերների հետ:

 

« Ավրորա»-ի լույսն ու Թումոյի սաների անսպառ երեւակայությունը

 

Տիգրան, 18 տարեկան

 Տիգրան, 18 տարեկան Տիգրան, 18 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր կարգախոսն էր`«Առավել լույս, առավել կյանք»: Մենք մարդասիրությունը համեմատել ենք լույսի հետ: Քանի որ «Ավրորա» մրցանակի նպատակն է մարդասիրություն տարածել, մենք որոշեցինք լույս տարածել: Մտածեցինք, որ արձանիկները պետք է դրվեն լույսի վրա եւ երբ ամեն տարի արձանիկ վերցնենք լուսավորված սեղանից, լույսին ճանապարհ կտանք: Մրցանակ ստացողն ավելացնում է լույսն ու մարդասիրությունը: Արձանիկն ութանկյուն էր, իսկ 8 թիվը խորհրդանշում է Ցեղասպանության 8 տարիները: Արձանիկի ոչ կատարյալ ձեւը խորհրդանշում է մարդասիրության ոչ կատարյալ լինելը:

 

Typography

 

Անի, 17 տարեկան

Անի, 17 տարեկան Անի, 17 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Typography նախագծի շուրջ աշխատել ենք հոլանդացի գրաֆիկական դիզայների հետ: Սկզբում մասնիկներ էինք նկարում ձեռքով, հետո աշխատում էինք համակարգչով: Մենք բաժանվեցինք երեք խմբերի` Typeface, Logo եւ Poster, որոնցում սովորեցինք ստեղծել նոր տառատեսակներ, լոգոներ եւ պաստառներ:

 

Ծրագրավորման դասընթացի կիրառելի արդյունքները

 

Ավետիք, Նազելի, Արեւիկ եւ Անի

Նազելին, Արեւիկը, Ավետիքն ու Անին Նազելին, Արեւիկը, Ավետիքն ու Անին

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրավորման միջոցով ստացել ենք Թումո կենտրոնի առաջին հարկի 3D քարտեզը: Երբեմն լինում է այնպես, որ ուսանողները մի փոքր ուշանում են եւ դժվարանում են ազատ տեղ գտնել եւ ժամանակ են կորցնում: Ծրագիրը լուծում է այս խնդիրը, քանի որ քարտեզի վրա ցույց է տալիս, թե որ համակարգիչներն են ազատ: Ծրագիրը նաեւ հնարավորություն է տալիս մարզիչներին հեշտությամբ կապվել իրենց աշակերտների հետ, եւ տեղեկացնել, թե որտեղ են գտնվում:

 

Մարիամ Մանոյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին