«Անավարտ Հայաստանը»` Ջուլիեն Լոմբարդիի աչքերով - Mediamax.am

3000 դիտում

«Անավարտ Հայաստանը»` Ջուլիեն Լոմբարդիի աչքերով


Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi

Լուսանկարը` Julien Lombardi


35-ամյա ֆրանսիացի լուսանկարիչ Ջուլիեն Լոմբարդին 2012-ից 2014 թվականներին երկու անգամ եղել է Հայաստանում՝ ընդհանուր առմամբ վեց ամիս անցկացնելով այստեղ:

 

Արդյունքում ստացված «Անավարտ» («The Unfinished») խորագիրը կրող լուսանկարների շարքը մարտի 26-ից ցուցադրվում է Փարիզում: Նախագծի հիմնական նպատակն է ուշադրություն դարձնել «քիչ լուսանկարված» երկրին:

Լուսանկարը` Julien Lombardi

«Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ լուսանկարիչներ անդրադարձան անկախացած երկրների փոխակերպումներին: Լայնորեն լուսաբանվել է Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի փոխակերպման ուղին, որովհետեւ այս երկրների դեպքում դա արագ ու տպավորիչ գործընթաց էր: Իսկ Հայաստանը վիզուալ առումով դեռեւս լիովին բացահայտված չէ: Այն, ինչ պատահում է այնտեղ, հազվադեպ է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվում: Ես հայկական արմատներ ունեմ, դրա համար էլ որոշեցի մի նախագիծ ստեղծել, որ կցուցադրի Հայաստանի իրավիճակը», - պատմում է լուսանկարիչը:

Լուսանկարը` Julien Lombardi

Լոմբարդին ասում է, որ իր աշխատանքներում կարեւորում է հիշողության ու ինքնության արժեքները՝ փորձելով օգտագործել լուսանկարչությունը որպես գործիք, ցույց տալու այն, ինչ անհետացման եզրին է:

 

Պատմելով Հայաստանի մասին, լուսանկարիչը նկարագրում է այն որպես մեկուսացված մի երկիր, որը բռնել է զարգացման ուրույն, առանձին ուղին՝ սեփական կանոններով: Նրա խոսքերով, Հայաստանը կարծես այլ ժամանակային գոտում լինի՝ պատմական տարաբնույթ շերտերը միաժամանակ ցուցադրելով բոլորին:

Լուսանկարը` Julien Lombardi

«Այստեղ հովիվներն իրենց հոտերն արածեցնում են լքված գործարաններում, իսկ երեխաները լողանում են ամայացած քաղաքների լողավազաններում: Հայերը հին ժողովուրդ են, որ ապրում են երիտասարդ երկրում, դրա համար էլ դժվարանում են գտնել սեփական ինքնությունը, բայց հենց դրանում է նկատվում հեզ ու համբերատար վերաբերմունքը խոցված միջավայրի հանդեպ: Ավելի լավ ապագայի մասին խոստումները յուրահատուկ մթնոլորտ են ստեղծում, տարածքը նոր պատմության սպասումներ ունի», - նշում է Լոմբարդին:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին