Երեւանում կնշվի Իտալիայի Հանրապետության օրը - Mediamax.am

2692 դիտում

Երեւանում կնշվի Իտալիայի Հանրապետության օրը


Լուսանկարը` Հայաստանում Իտալիայի դեսպանատուն


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա իտալացի հոբոյահար Ջիանֆրանկո Բորտոլատոյի “Հոբոյի Հմայքը” խորագիրը կրող համերգը:

Իտալացի երաժիշտը ելույթ կունենա Հայաստանի պետական  կամերային նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Համերգը իրականացվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ:

 

Համերգը նվիրված է Իտալիայի հանրապետության օրվա տոնին: Երեկոյի ընթացքում կհնչեն Ալեսանդրո Մարչելոյի, Անտոնիո Վիվալդիի, Բախի, Արկանջելո Կորելիի, Թոմասո Ալբինոնիի, Դոմենիկո Չիմ արոզայի ստեղծագործությունները: Ջիանֆրանկո Բորտոլատոյի հետ ելույթ կունենա նաեւ կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Աստղիկ Վարդանյանը:

 

Սա Ջիանֆրանկո Բորտոլատոյի երկրորդ այցն է Հայաստան. անցյալ տարի երաժիշտն ելույթ է ունեցել Երեւանում: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ առիթ է ունեցել նվագել Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:

 

“Հայաստանում հրաշալի երաժիշտներ կան, պրոֆեսիոնալ են ու պատրաստվածության բարձր մակարդակ ունեն: Անցյալ տարի հասցրեցի նաեւ նկատել, որ հայ հանդիսատեսը լավ ծանոթ է դասական երաժշտությանը եւ բուռն արձագանքում էր․ դա չափազանց հաճելի էր”,- նշում է Ջիանֆրանկո Բորտոլատոն ու հավելում, որ աշխարհի որ ծայրում էլ հյուրախաղերով հանդես է գալիս, անպայման ազգությամբ հայ երաժիշտների, կամ հանդիսատեսի է հանդիպում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին