Ֆրանցիսկոս Պապ. «Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը» - Mediamax.am

3905 դիտում

Ֆրանցիսկոս Պապ. «Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ուղեկցությամբ այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հռոմի Պապը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, աղոթել եւ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

 

Հուշահամալիրում հոգեւոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը:

 

Հռոմի Պապը այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ, որտեղ օրհնել է իր անվամբ տնկված եղեւնին:

 

Սրբազան Քահանայապետը գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում.

 

«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլեւս նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա եւ գիտենա չարության փոխարեն ապրել բարությամբ: Աստված պարգեւի սիրեցյալ հայ ժողովրդին եւ ամբողջ աշխարհին խաղաղություն եւ իմաստնություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության եւ ապագայի աղբյուրն է»:

 

Գրառում կատարելուց հետո Հռոմի Պապը հանդիպել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի քանի ժառանգների ու լսել նրանց պատմությունները:

 

Նրանց թվում էին Սիլվա եւ Սոսի Հաբեշյանները:

 

«Մորական կողմից դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի ժառանգներն ենք, հայրս եւս ցեղասպանված ծնողների զավակ է: Նրանք ծանոթացել ու ամուսնացել են որբանոցում՝ Մարիա Յակոբսենի միջնորդությամբ: 1947 թվականին մենք հայրենադարձ եղանք Հայաստան: Հենց այս պատմությունն էլ ներկայացրեցինք Հռոմի Պապին: Չափազանց հուզիչ պահ էր», - Մեդիամաքսի հետ զրույցում նշել են քույրերը:

 

Հուշահամալիր կատարած այցից հետո Հռոմի Պապը ուղեւորվել է Գյումրի, որտեղ Սուրբ Վարդանանց հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Լատինական ծեսով կմատուցի Սուրբ Պատարագ:

 

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին