40 տարի անց հեղինակը խոսում է «Գտնված երազ»-ի ուղերձի մասին - Mediamax.am

55618 դիտում

40 տարի անց հեղինակը խոսում է «Գտնված երազ»-ի ուղերձի մասին


Լուսանկարը` անձնական արխիվից

Դիլաքյան եղբայրները
Դիլաքյան եղբայրները

Լուսանկարը` անձնական արխիվից

Դիլաքյան եղբայրները
Դիլաքյան եղբայրները

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Դրվագ «Գտնված երազ» մուլտֆիլմից


Հայկական ամենահայտնի եւ սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակները ֆիլմը ստեղծելիս մեծապես ոգեշնչվել են Ուոլտ Դիեսնեյի աշխատանքներից:

 

Այդ մասին Նյու-Յորքի կինոյի միջազգային ինստիտուտի (International Film Institute of New York) հետ հարցազրույցում ասել է մուլտֆիլմի ռեժիսոր եւ բեմադրող նկարիչ Հովիկ Դիլաքյանը:

 

Դիլաքյան եղբայրները, որոնք 1976 թ.-ին արտադրված եւ ԽՍՀՄ էկրաններ բարձրացած հայկական «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներ են, ապրում են Նյու-Յորքում: 

Դիլաքյան եղբայրները Դիլաքյան եղբայրները

Լուսանկարը` անձնական արխիվից

«Դիսնեյի աշխատանքները, մասնավորապես «Սպիտակաձյունիկը» (Snow White), երեւի թե ամենամեծ ազդեցությունն է թողել ինձ ու եղբորս վրա: Երբ երեխա էինք, այդ մուլտֆիլմը նայել ենք առնվազն 55 անգամ: Անխոս, Դիսնեյը շատ անիմատորների եւ ռեժիսորների համար ճանապարհ է հարթել, եւ ես կասեի, որ մենք ոճային տեսանկյունից մեծապես ոգեշնչվել ենք նրա աշխատանքներով»,- պատմել է Հովիկ Դիլաքյանը:

 

Խոսելով խորհրդային երկրում մուլտֆիլմ նկարահանելու մասին՝ ռեժիսորն ասել է.

 

«Այն ժամանակ այնքան շատ գրաքննություն կար: Ղեկավարությունը չէր ցանկանում, որ լինեին այնպիսի ֆիլմեր, որոնք խորհրդային օրակարգին, գաղափարախոսությանը հակադարձող որեւէ բան կներկայացնեին: Երբ մենք այս մուլտֆիլմը նկարահանելու համար «կանաչ լույս» ստացանք, դա իսկապես անակնկալ էր եւ հակասական՝ ոչ թե քաղաքական պատճառներով, այլ այն առումով, որ այս մուլտֆիլմը ինչ-որ առեղծվածային, կախարդական տարր էր պարունակում մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ բոլոր ֆիլմերը պիտի իրատեսական լինեին»,- նշել է Հովիկ Դիլաքյանը:

Դիլաքյան եղբայրները Դիլաքյան եղբայրները

Լուսանկարը` անձնական արխիվից

Նրա խոսքերով, խորհրդային գրաքննության պայմաններում մուլտֆիլմի ստեղծողները չէին կարող հանդիսատեսին ուղիղ կերպով ներկայացնել գլխավոր ուղերձը: Ռեժիսորի համոզմամբ, հենց այս պատճառով յուրաքանչյուր դիտող ունի մուլտֆիլմի ասելիքի իր պատկերացումը:

Լուսանկարը` Դրվագ «Գտնված երազ» մուլտֆիլմից

««Գտնված երազ»-ը մի փոքրիկ աղջկա մասին է, ով կարողանում է քայլել նկարների միջով եւ իր ճանապարհին բացահայտել նոր աշխարհներ, նոր կերպարներ: Կարծում եմ՝ գլխավոր ուղերձը հետեւյալն է. իրականությունը բազմաթիվ կողմեր ունի, եւ յուրաքանչյուր կողմի ուշադիր ուսումնասիրության միջոցով միայն մարդ ունակ է հասնել իրական երջանկության»,- ասել է մուլտֆիլմի համահեղինակը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին