ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բժիշկներին - Mediamax.am

4716 դիտում

ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բժիշկներին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

«Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետեւում է իրադարձություններին եւ ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում: Մենք ողջունում ենք եւ միանում շարունակաբար զսպվածություն դրսեւորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին: Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն»,- ասված է հայտարարության մեջ:

 

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ դեսպանությունը մտահոգիչ է համարել Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները:

 

«Այսպիսի գործողություններն անընդունելի են, եւ եթե համապատասխանում են իրականությանը, ապա կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց»,-ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին