Իրավապահները Արմեն Մուրադյանին թույլ չեն տվել մտնել ՊՊԾ տարածք - Mediamax.am

7555 դիտում

Իրավապահները Արմեն Մուրադյանին թույլ չեն տվել մտնել ՊՊԾ տարածք


Արմեն Մուրադյան
Արմեն Մուրադյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին իրավապահները թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գնդի տարածք:

Այս մասին Մեդիամաքսին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

«Մտահոգվելով գնդի տարածքում գտնվող վիրավորների պատշաճ պայմաններում համապատասխան բուժօգնության կազմակերպման, ինչպես նաեւ շտապ օգնության աշխատակիցների ազատ արձակման խնդրով՝ նախարարը եղել է տարածքում, սակայն իրավապահները նպատակահարմար չեն գտել նախարարի մուտքը ՊՊԾ գունդ»,-հայտնում են նախարարությունից:

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ն ավելի վաղ հայտարարել էին, որ «բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա եւ այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին