Պատանդառված բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել - Mediamax.am

1705 դիտում

Պատանդառված բուժաշխատողներից մեկն ազատ է արձակվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ՊՊԾ գնդի տարածքում պատանդառված չորս բուժաշխատողներից մեկը` բուժակ Դավիթ Տոնոյանը, ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ այսօր մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնության» 4 բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին «Սասնա ծռեր» խմբի անդամները պատանդ էին վերցրել:

 

Բժիշկներին ազատ արձակելու դիմաց զինված խումբը պահանջել էր, որ առողջապահության նախարարն անձամբ ներկայանա եւ այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին