ՄԻՊ գրասենյակը ստուգել է կալանավորների պահման պայմանները - Mediamax.am

7223 դիտում

ՄԻՊ գրասենյակը ստուգել է կալանավորների պահման պայմանները


Հովհաննես Հարությունյանը
Հովհաննես Հարությունյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նախօրեին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 27-ին վիրավորված եւ քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին եւ Աշոտ Պետրոսյանին:

ՄԻՊ գրասենյակում նշել են, որ քրեակատարողական հիմնարկի սանիտարական պայմանները հատուկ կրկնակի ստուգելու նպատակով այսօր նույնպես աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողկան հիմնարկ՝ հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում փաստաբանների մտահոգությունները կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ:

 

Արդյունքների մասին օմբուդսմենի գրասենյակը խոստանում է տեղեկացնել լրացուցիչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին