Բուժաշխատողները շարունակում են պատանդ մնալ - Mediamax.am

1234 դիտում

Բուժաշխատողները շարունակում են պատանդ մնալ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր կրկին կոչ է արել «Սասնա ծռեր»-ի անդամներին առանց նախապայմանների ազատ արձակել ՊՊԾ գնդի տարածքում պատանդի կարգավիճակում պահվող բուժաշխատողներին եւ առաջին հերթին՝ բուժքրոջը:

«Արդեն ավելի քան 52 ժամ է, ինչ շտապ բուժօգնության երկու բժիշկը եւ բուժքույրը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդի կարգավիճակում են։

 

Դժվար է հասկանալ հայ տղամարդկանց այն քայլը, երբ իրենց կողքին ստիպողաբար պահում են կնոջը, այն էլ բուժքրոջ, ով մշտապես աջակցություն ու բժշկական օգնություն է ցուցաբերել դրա անհրաժեշտությունն ունեցողներին։ Կոչ ենք անում հային վայել մոտեցում ցուցաբերել եւ առաջին հերթին ազատ արձակել  բուժքրոջը։

 

Միաժամանակ, հորդորում ենք սառը տրամաբանությամբ ընդունել առանց որեւէ նախապայմանի բոլոր բուժաշխատողներին ազատ արձակելու բազում հորդորները, կոչերն ու պահանջները: Ողջ աշխարհում գրված ու չգրված օրենքներով չընկալվող  այս գործողությունը  բնավ պատիվ չի բերում ոչ ձեր արժանապատվությանը եւ ոչ էլ ձեր կողմից ներկայացվող գաղափարներին»,- ասված է հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին