ՄԻՊ-ը կոչ է անում ոստիկանությանը բացահայտել մեղավորներին - Mediamax.am

1934 դիտում

ՄԻՊ-ը կոչ է անում ոստիկանությանը բացահայտել մեղավորներին


Լուսանկարը` Pan Photo


ՄԻՊ գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որով ՀՀ Ոստիկանությունը կոչ է անում անմիջապես պարզաբանումներ ներկայացնել լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրման, ինչպես նաեւ նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին:

«Մեր կողմից բոլոր հրապարակումներն արձանագրվել են, դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում, իրականացնել մանրամասն քննություն եւ բացահայտել բոլոր մեղավոր անձանց:

 

Այն քաղաքացիներին, ովքեր տիրապետում են 1in.am, azatutyun.am, armlur.am, a1plus.am «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնության գործադրման կամ ոստիկանների հնարավոր ներգրավման մասին վկայող տեսանյութեր, խնդրում ենք դրանք անհապաղ տրամադրել Պաշտպանի աշխատակազմին»,-ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

 

Ահազանգեր են ստացվել նաեւ քաղաքացիների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ, ինչի  ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին