Ռուբեն Վարդանյանը գործարկել է PHILIN նախագիծը - Mediamax.am

9978 դիտում

Ռուբեն Վարդանյանը գործարկել է PHILIN նախագիծը


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` UWC


Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը գործարկել է Philanthropy Infrastructure (PHILIN) նախագիծը, որը նախատեսված է ոչ առեւտրային կազմակերպությունների համար:

 

«Այսօր բարեգործությունը միայն հույզեր չեն: Արդեն գոյություն ունեցող նախագծերին աջակցելու եւ նորերը գործարկելու համար այդ ոլորտում պետք է կայուն մեխանիզմներ ստեղծել, չափանիշներ հաստատել: Ցանկացած բարեգործական գործունեություն պետք է լինի շատ արհեստավարժ, համակարգային եւ հստակ արդյունք հետապնդի», - նշել է Ռուբեն Վարդանյանը:

 

PHILIN-ը ոչ առեւտրական կազմակերպություններին տրամադրում է համալիր սպասարկում, այդ թվում՝ բյուջեի եւ հաշվետվության պատրաստում, հաշվապահական եւ հարկային հաշվառում, աջակցություն սեփական IT ենթակառուցվածքի ստեղծման հարցում, կադրային գործավարության կազմակերպում եւ իրավական ուղեկցություն:

 

PHILIN-ի ծառայությունները վճարովի են, սակայն նախագծի հիմնադիրները շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին