Վարչապետը մտադիր է արմատապես վերանայել պետական ապարատի աշխատանքը - Mediamax.am

4300 դիտում

Վարչապետը մտադիր է արմատապես վերանայել պետական ապարատի աշխատանքը


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ պետք է «արմատապես վերանայել պետական ապարատի առջեւ դրված խնդիրները»:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետն այդ մասին ասել է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ:

 

Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է չափելի արդյունքների միջոցով ստուգել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: Վարչապետի խոսքով՝ պետական ապարատի ծախսերը պետք է կրճատել զգալիորեն եւ տնտեսումների հաշվին ապահովել անհրաժեշտ գործառույթների պատշաճ կազմակերպումը:

 

Վարչապետը խոսել է նաեւ գերատեսչություններում կառուցվածքային  փոփոխությունների եւ հաստիքացուցակների օպտիմալացման անհրաժեշտության մասին` նշելով, որ պետական բյուջեով իրականացվող ծրագրերը չպետք է բեռ լինեն հարկատուի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին