Սեպտեմբերի 23-ին կմեկնարկի «Թվապատում 2016»-ը - Mediamax.am

3064 դիտում

Սեպտեմբերի 23-ին կմեկնարկի «Թվապատում 2016»-ը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 23-ից 24-ը Մատենադարանում կանցկացվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում 2016» միջոցառումների շարքը:

 

Այն բաղկացած է թվային միջավայրում ստեղծվող լրագրողական պատմություններին նվիրված կոնֆերանսից և մրցույթից:

 

Արդեն երկրորդ տարին անցկացվող «Թվապատում» կոնֆերանսն այս տարի նույնպես կհյուրընկալի միջազգային ու տեղացի մասնագետների, ովքեր զեկույցների ու գործնական դասերի միջոցով կներկայացնեն լրագրողական բովանդակության ստեղծման ժամանակակից փորձը, մեդիայի նոր ձևաչափերն ու գործիքները, միջազգային ու տեղական դաշտի միտումներն ու ձեռքբերումները:

 

«Թվապատում 2016»-ում հիմնական քննարկումները կծավալվեն հետևյալ թեմաների շուրջ՝ հետաքննական լրագրություն, հակամարտությունների լուսաբանում, մեդիայի նոր գործիքներ ու միտումներ:

 

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Մեդիամաքսը «Թվապատում 2016»-ում կներկայացնի իր հատուկ նախագծերից մի քանիսը:

 

Կոնֆերանսին կհաջորդի «Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին