Դիլիջանում Re-apaga corps կամավորական խմբեր կստեղծվեն - Mediamax.am

7468 դիտում

Դիլիջանում Re-apaga corps կամավորական խմբեր կստեղծվեն


Լուսանկարը` UWC Dilijan


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջի ուսանողների և Դիլիջանի համայնքային կենտրոնի համատեղ ջանքերով ստեղծված Re-apaga բարեգործական հիմնադրամը նախատեսում է էլեկտրոնային թափոնների (E-թափոններ) բացասական ազդեցության դեմ պայքարին նվիրված միջոցառումների շարք անցկացնել:

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին, Re-apaga-ն Դիլիջանում ֆլեշմոբ անցկացրեց, որի նպատակը տեղի բնակիչների ուշադրությունը էլեկտրոնային թափոնների հիմնախնդրի վրա սևեռելն էր: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 500 մարդ:

 

Մոտ ապագայում Re-apaga-ն նախատեսում է Դիլիջանի բնակիչների համար էլեկտրոնային թափոնների բացասական հետևանքների մասին պատմող դասախոսություն, շարադրությունների ու նկարների մրցույթ կազմակերպել, ինչպես նաև Re-apaga corps կամավորական խմբեր ձևավորել, որոնք Դիլիջանում էլեկտրոնային թափոններ կհավաքեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին