Հալեպում նշել են Հայաստանի անկախության 25-ամյակը - Mediamax.am

3845 դիտում

Հալեպում նշել են Հայաստանի անկախության 25-ամյակը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հալեպում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին Հալեպի նահանգապետը, քաղաքապետը, առեւտրի եւ արդյունաբերական պալատների նախագահները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ, հայ համայնքի հոգեւոր առաջնորդներ, ազգային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ, հալեպահայեր, հաղորդում են ԱԳՆ-ից:

 

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը ընդգծել է հալեպահայության կարեւոր ներդրումը Հայաստանի պետականակերտման գործում: Նա շեշտել է, որ այսօր, երբ սիրիական ճգնաժամի հետեւանքով հայկական համայնքը բազմաթիվ մարտահրավերների է բախվում, Հայաստանն արել եւ անում է հնարավորը` նրանց աջակցելու եւ սատարելու համար:

 

Միջոցառման ժամանակ գլխավոր հյուպատոսը հալեպահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված պետական պարգեւներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին