ՀՀ նախագահը ցավակցել է Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ - Mediamax.am

5374 դիտում

ՀՀ նախագահը ցավակցել է Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեա ժողովրդի ականավոր քաղաքական գործիչ, Իսրայելի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ:

Շիմոն Պերեսը մահացել է 93 տարեկանում: Նրան համարում են Իսրայելի միջուկային ծրագրի հիմնադիր եւ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի ճարտարապետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին