Բացվել է «Ժամանակ, ժամանակ, ժամանակ» ցուցահանդեսը - Mediamax.am

4218 դիտում

Բացվել է «Ժամանակ, ժամանակ, ժամանակ» ցուցահանդեսը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Նկարիչների միությունում բացվել է նկարիչ, քանդակագործ Գեւորգ Մշեցի-Ջավրուշյանի «Ժամանակ, ժամանակ, ժամանակ» ցուցահանդեսը: 

 

Ցուցահանդեսին ներկայացված է երբեւէ չցուցադրված կոլաժների հավաքածուն, այդ թվում նաեւ ավելի քան 60 աթոռ-կոլաժները։ Կոլաժները պատրաստված են առօրյայում գործածվող ամենատարբեր իրերից:

 

«Գեւորգ Մշեցի-Ջավրուշյանն իր աշխատանքները վաճառելու խնդիր չի դնում՝ ներկայացնելով մաքուր արվեստ: Իր համար առաջնայինն իր ստեղծագործությունն է», - նշել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

 

Ինքը՝ Գեւորգ Մշեցի-Ջավրուշյանը ցանկություն է հայտնել, որ այցելուներն առանց որեւէ նախնական տեղեկատվության ինքնուրույն զգան ու հասկանան ցուցադրված նմուշների գաղափարները:

 

«Իմ խոսքը ներսումս է, ժամանակի մասին եմ խոսում: Ուզում եմ, որ տեսնեք անցյալը, ներկան ու ապագան, ինքներդ հայտնաբերեք ձեզ համար ինչ-որ նոր բաներ ու բացահայտեք իմաստը: Եթե որեւէ ուղղություն տամ ՝ կզրկեմ ձեզ սեփական մտքից: Կարող եմ միայն օգնել», - նկատել է նկարիչը:

 

Գեւորգ Մշեցի-Ջավրուշյանը պատմում է, որ աշխատանքներն իրականացրել է ողջ կյանքի ընթացքում: Նմուշներից շատերը 30 տարվա պատմություն ունեն:

 

«Յուրաքանչյուր աշխատանք ինձ համար այնքան թանկ է, որ եթե փորձեք դիպչել որեւէ մեկին, կարող եմ վնասել ձեզ: Այս աշխատանքներն ամեն օր տեսնում եմ, հիմա ուզում եմ, որ մյուսները տեսնեն ու գնահատեն դրանք», - ասել է նկարիչը:

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչ հոկտեմբերի 9-ը։ 

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին