2240 դիտում

ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցել սիրիահայերին


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սիրիահայերին առնչվող հատուկ քննարկում է նախաձեռնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ օմբուդսմենի գրասենյակից, հանդիպմանը բարձրացվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան ժամանող սիրիահայերի համար բնակության պայմանների ապահովման հարցում ՄԱԿ-ի աջակցության հետ կապված հարցեր:

Արման Թաթոյանը կարեւորել է Հայաստան ժամանել պատրաստվող սիրիահայերի համար կեցության, ինչպես նաեւ իրավական խորհրդատվության հետ կապված խնդիրների առաջնահերթ կարգավորումը, քննարկվել է սպասվող նոր հոսքի դեպքում սիրիահայ ընտանիքներին ՄԱԿ-ի կողմից հնարավոր որոշակի դրամական օժանդակություն տրամադրելու հետ կապված հարցեր:

Քրիստոֆ Բիերվիրթը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու սիրիահայ ընտանիքներին՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի մանդատի ու հնարավորությունների շրջանակում՝ նշելով, որ այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am