Վաղվա ՀՀ-ն պետք է լինի զարգացած ՏՏ տիրույթում, ասել է նախագահը - Mediamax.am

6152 դիտում

Վաղվա ՀՀ-ն պետք է լինի զարգացած ՏՏ տիրույթում, ասել է նախագահը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2016թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին:

«Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված, ժամանակի հետ համընթաց քայլող եւ բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում: Վաղվա Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական աշխարհի տիրույթում: Մենք այլ ճանապարհ չունենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը կոչ է արել երիտասարդներին լինել ավելի համարձակ եւ նախաձեռնող:

«Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում: Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, եւ վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու»,- հավելել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին