Հայաստանը խթանում է գիտության զարգացումը, ասել է նախագահը - Mediamax.am

2112 դիտում

Հայաստանը խթանում է գիտության զարգացումը, ասել է նախագահը


 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը հնարավորության սահմաններում համակողմանիորեն խթանում է գիտության զարգացումը եւ խրախուսում է ՀՀ տնտեսության մեջ գիտելիքահենք ճյուղերի զարգացումը:

Այս մասին նախագահն ասել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած գիտնականների պատվիրակության հետ հանդիպմանը:

 

Նախագահի համոզմամբ՝ նման միջոցառումները ոչ միայն գիտական, այլ նաեւ տարբեր մշակույթներ եւ ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անձանց միջեւ երկխոսության հնարավորություն է՝ միտված համագործակցության նոր ուղղությունների նախանշմանն ու ոլորտի արդիական խնդիրների քննարկմանը:

 

Սերժ Սարգսյանը կարեւորել է միջազգային գիտական ծրագրերին հայ գիտնականների ակտիվ մասնակցությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին