Վարչապետ. Հայաստանի եւ սփյուռքի տարանջատումն արհեստական է - Mediamax.am

6748 դիտում

Վարչապետ. Հայաստանի եւ սփյուռքի տարանջատումն արհեստական է


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ արհեստական է համարում Հայաստանի եւ Սփյուռքի տարանջատումը:

«Այդ տարանջատումը շատ արհեստական է, որովհետեւ մեկս առանց մյուսի չենք կարող ապրել: Մեր ներուժը, մեր կապիտալը, մեր ռեսուրսը հայ մարդն է, անկախ նրանից, նա ապրում է Հայաստանում, թե դրսում»,- նշել է վարչապետը՝ հոկտեմբերի 20-ին ընդունելով լրագրողների համահայկական համաժողովի մասնակիցներին:

 

«Վստահ եմ, որ Սփյուռքն իրեն միշտ ապահով եւ դիրքավորված կզգա, եթե ունենանք ուժեղ Հայաստան, եւ վստահ եմ, որ Հայաստանն առանց Սփյուռքի ներուժի շատ ավելի դժվար կհասնի այն երազներին, որոնք ունի», - ավելացրել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին