«Արարատ»-ը ցուցադրում է թատրոնը «դերասանների աչքերով» - Mediamax.am

6154 դիտում

«Արարատ»-ը ցուցադրում է թատրոնը «դերասանների աչքերով»


Լուսանկարը` Pernod Ricard Rouss


«Արարատ» լեգենդար հայկական կոնյակը, Մոսկվայի Երմոլովայի եւ Մայակովսկու անվան թատրոնների հետ համատեղ գործարկել են նոր՝«Ներկայացումները՝ դերասանների աչքերով» համատեղ նախագիծը, որի շնորհիվ հանդիսատեսը հնարավորություն է ստացել հայտնվել կուլիսներում, կամ՝ հենց բեմի վրա։

 

Առաջին անգամ Ռուսաստանում «Արարատ»-ի շնորհիվ հանդիսատեսը հնարավորություն կունենա դերասանի աչքերով տեսնել թատերական բեմադրության ընթացքը։

 

Նախագիծն իրենից ներկայացնում է երեք րոպեանոց տեսանյութերի շարք՝ նկարահանված տարբեր բեմադրությունների ընթացքում։ Հանդիսատեսը վիրտուալ տարբերակով կհետեւի թատերական գործողություններին, դերասանների հետ միասին կհայտնվի կուլիսներում, կդառնա բեմադրության իրական մասնակիցն ու սիրելի դերասանների հետ կվերապրի ներկայացումների ամենահուզական պահերը հենց բեմում։

 

Նկարահանումներն իրականացվել են հատուկ այս նախագծի համար ստեղծված սաղավարտների օգնությամբ, որոնց վրա տեսախցիկներ են տեղադրվել։ Դրանք հնարավորություն են տալիս նույնությամբ փոխանցել պատկերն ու ձայնը։

 

Հանդիսատեսը ընտրում է ներկայացման դերասաններից մեկին ու հենց նրա «ուղեկցությամբ» ծանոթանում բոլոր մանրամասներին։

 

 

Նախագծի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա մի շարք դերասանների առաջին դեմքից դիտել երկու ներկայացում՝ «Игроки»-ն ու «Кавказский меловой круг»-ը, որոնց ռեժիսորներն են Օլեգ Մենշիկովն ու Նիկիտա Կոբելյեւը։

 

 

«Ուրախ եմ, որ մեր թատրոնը ծանոթացել ու սերտորեն համագործակցում է «Արարատ»-ի հետ։ «Թատրոնի սահմանները բացելու» գաղափարն ինձ հետաքրքիր թվաց, նման հնարքներ թատերական ոլորտում քիչ են կիրառվում։ Լավ է, որ «Արարատ»-ը կարողացել է հմտորեն համադրել նորագոււյն տեխնոլոգիաներն ու թատերական մթնոլորտը», - ասել է Օլեգ Մենշիկովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին