ՀՀ-ԵՄ համաձայնագիրը բանակցվում է «դրական մթնոլորտում» - Mediamax.am

6246 դիտում

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը բանակցվում է «դրական մթնոլորտում»


Պյոտր Սվիտալիսկին եւ Գարեգին Մելքոնյանը
Պյոտր Սվիտալիսկին եւ Գարեգին Մելքոնյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են դրական եւ կառուցողական մթնոլորտում:

«Այս օրերին Երեւանում տեղի է ունենում համաձայնագրի Առեւտուր եւ ներդրումներ բլոկի չորրորդ բանակցային փուլը: Կարող եմ ասել, որ սեղանին դրված փաստաթղթի զգալի մասը համաձայնեցվել է»,- ասել է փոխնախարարը Երեւանում մեկնարկած «ԵՄ-ն բիզնեսի համար» միջոցառումների շրջանակում:

 

Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ դեռեւս կան «զգայուն հարցեր, որոնք նեղ մասնագիտական են եւ քննարկումների կարիք ունեն»:

 

Այդուհանդերձ, փոխնախարարը վստահություն է հայտնել, որ լուծումներ կարող են գտնել:

 

Խոսելով համաձայնագրի ստորագրման ժամկետների մասին՝ Գարեգին Մելքոնյանը նկատել է, որ «ամենակարեւորը փաստաթղթի բովանդակությունն է»:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալիսկին էլ նշել է, որ «բանակցվող համաձայնագրի քաղաքական մասի եզրագիծը քիչ թե շատ տեսանելի է, իսկ այսօր հիմնական աշխատանքները տարվում են տնտեսական մասով»:

 

ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ Մեդիամաքսի հարցազրույցը Գարեգին Մելքոնյանի հետ կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին