Ավտոճանապարհներին ձյուն է տեղում - Mediamax.am

3703 դիտում

Ավտոճանապարհներին ձյուն է տեղում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Տաշիրում, Աշոցքում, Սեւանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում եւ Մեղրիում տեղում է ձյուն:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Միջպետական եւ հանրապետական  նշանակության  ավտոճանապարհները բաց են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին