ԵՄ-ն կշարունակի ֆինանսավորել սիրիահայերին աջակցելու ծրագրերը - Mediamax.am

exclusive
4205 դիտում

ԵՄ-ն կշարունակի ֆինանսավորել սիրիահայերին աջակցելու ծրագրերը


Լուսանկարը` Birthright Armenia


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Սիրիայից Հայաստան տեղափոխվող փախստականներին:

«Այս պահին ԵՄ-ն Հայաստանում ֆինանսավորում է մեկ ծրագիր, որը իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից: Ծրագրի նպատակն է օգնել փախստականներին ինտեգրվել Հայաստանում»,- Մեդիամաքսին ասել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունում:

 

Այստեղ տեղեկացրել են նաեւ, որ այս տարի Հայաստանին հնարավորություն է տրվել դիմել MADAD հիմնադրամին, որը ստեղծվել է 2014 թվականին Սիրիայի փախստականների կարիքները հոգալու համար:

 

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրի հայաստանյան գրասենյակը այսօր իրականացնում է «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը» ծրագիրը:

 

GIZ-ի հայաստանյան գրասենյակից Մեդիամաքսին հայտնել են, որ ծրագրի նպատակն է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել այն փախստականներին, որոնք ցանկանում են Հայաստանում բիզնեսով զբաղվել:

 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Մեդիամաքսին հայտնել է, որ Հայաստանը Եվրոպական միության հետ «կառուցողական քննարկումներ» է վարում՝ Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի համար աջակցության ծրագրեր իրականացնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին