Սարգսյանն ու Միլլերը քննարկել են գազի գնագոյացման հարցը - Mediamax.am

6110 դիտում

Սարգսյանն ու Միլլերը քննարկել են գազի գնագոյացման հարցը


Ալեքսեյ Միլլերը եւ Սերժ Սարգսյանը
Ալեքսեյ Միլլերը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այսօր Երեւանում քննարկել են գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր:

ՀՀ նախագահը եւ «Գազպրոմ» ընկերության նախագահը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համատեքստում անդրադարձել են ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին:

 

Ալեքսեյ Միլլերը Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությունը, ներդրումները, առաջիկա ծրագրերը, որոնցում, նրա հավաստմամբ, կարեւոր տեղ են զբաղեցնում նաեւ սոցիալական ծրագրերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին