Ռուսաստանը կորցնում է Հայաստանի հասարակության աջակցությունը - Mediamax.am

9474 դիտում

Ռուսաստանը կորցնում է Հայաստանի հասարակության աջակցությունը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում նվազում է հասարակական աջակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

Այդ մասին վկայում են «Ինտեգրացիոն ծանրաչափ» հարցման արդյունքները, որն անցկացրել է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը:

 

2016 թ. ԵՏՄ հասարակական աջակցության մակարդակը Հայաստանում 56%-ից նվազել է մինչեւ 46%:

 

«Եվրասիական ինտեգրման «մեղրամիսն» ավարտվել է: Քաղաքացիները սկսում են գնահատել ընթացիկ իրավիճակը, ինտեգրման արդյունքները եւ դրանց ազդեցությունը իրենց կյանքի վրա», - ասել է կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:

 

Հարցումը վկայում է, որ Հայաստանում լուրջ անկում է գրանցվել նաեւ Ռուսաստանի՝ որպես բարեկամական երկրի ընկալման առումով. 86%-ից 2015 թ. մինչեւ 69% 2016 թ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին