Հայ Դատի հանձնախումբը չի սատարի ԱՄՆ նախագահի որեւէ թեկնածուի - Mediamax.am

2133 դիտում

Հայ Դատի հանձնախումբը չի սատարի ԱՄՆ նախագահի որեւէ թեկնածուի


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարել է, որ չի սատարելու ԱՄՆ նախագահության համար պայքարող որեւէ թեկնածուի:

«Ընտրապայքարում առաջնորդող երկու թեկնածուների հետ հայ-ամերիկյան խնդիրներին առնչվող հարցերի վերաբերյալ ունեցած խորհրդակցությունների արդյունքում ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը եկել է եզրակացության, որ չի սատարելու ո՛չ Հիլարի Քլինթոնին եւ ո՛չ էլ Դոնալդ Թրամփին»,- նշված է հայտարարության մեջ: 

 

Միեւնույն ժամանակ` հանձնախումբն ամերիկահայերին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներում եւ իրենց ձայնը տալ «դաշնային, նահանգային եւ տեղական մակարդակներում առավել ակտիվ թեկնածուներին»:

 

ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին