ԵՄ գիտության հանձնակատարը հանդիպել է երիտասարդ հայ գիտնականներին - Mediamax.am

7571 դիտում

ԵՄ գիտության հանձնակատարը հանդիպել է երիտասարդ հայ գիտնականներին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասն երիտասարդ հայ գիտնականներին ներկայացրել է ԵՄ «Հորիզոն-2020» ծրագիրը:

Կարլոս Մոեդասն ընդգծել է, որ Եվրոպան գիտության եւ նորարարությունների ասպարեզում առաջնորդվում է բաց տարածքների սկզբունքով:

 

«Գիտությունն ու նորարարությունը վերջին  հարյուրամյակում փոխել են աշխարհը: Գիտությունն այլեւս միայն գիտնականինը չէ. գիտությունն ու նորարարությունն այսօր մոտեցել են շարքային քաղաքացուն: «Հորիզոն-2020» ծրագրի նպատակն է՝ համախմբել եվրոպական տարածքի լավագույն գիտական միտքը եւ նորարարական գաղափարները»,-նշել է ԵՄ հանձնակատարը:

 

Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի երիտասարդ գիտնականները կարող են իրենց լուման ներդնել՝ Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում:

 

«Ձեզ պետք է հմտանալ «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության մրցութային հայտեր լրացնելու գործում: Անհրաժեշտ է աշխատանքներ տանել համապատասխան մասնագետներ պատրաստելու ուղղությամբ»,- ասել է Կարլոս Մոեդասը:

 

Երեւանում Կարլոս Մոեդասն այցելել է նաեւ Մատենադարան եւ «Թումո» կենտրոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին