Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը կլրամշակվի - Mediamax.am

3924 դիտում

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը կլրամշակվի


Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյան


Երեւան: Մեդիամաքս: «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծի առկա տարբերակը հանվել է հանրային քննարկման օրակարգից:

Այս մասին Մեդիամաքսին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Նախագծի տարբերակի՝ հանրային քննարկումից հետ կանչելու համար հիմք է հանդիսացել հասարակության տարբեր շերտերում դրա վերաբերյալ առկա մտահոգությունը:

 

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջիկայում կկազմակերպի լայնածավալ հանրային քննարկումներ, որոնց արդյունքում ստացված առաջարկների հիման վրա կլրամշակի օրենքի նախագիծը:

 

Նշենք, որ հասարակության շրջանում առկա մտահոգության հիմնական մասը վերաբերում էր վերոնշյալ նախագծի՝ յուվենալ (անչափահասների) արդարադատության մայր օրենք դառնալու հավակնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին