Դեկտեմբերի 2-ին Երեւանում կկայանա աշխատանքի տոնավաճառ - Mediamax.am

2233 դիտում

Դեկտեմբերի 2-ին Երեւանում կկայանա աշխատանքի տոնավաճառ


Լուսանկարը` http://theblacksheeponline.com


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» եւ «ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ, որտեղ կազմակերպությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց մոտ առկա բոլոր թափուր աշխատատեղերը։

Միջոցառումը բաղկացած է լինելու երկու մասից՝ սեմինարից եւ բուն տոնավաճառից։

 

Սեմինարը կսկսվի ժամը 14:00-ին «Պիկասո» դահլիճում, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Թենի Ավագյանը («Teach for Armenia»), Սամվել Գեւորգյանը («Quick Start», «Բի Էս Սի»), Զարուհի Նուրբեգյանը («Quick Start»)։

 

Բուն տոնավաճառը կսկսվի ժամը 16:00-ին «Մեծ» դահլիճում,  ներկա կլինեն Ամերիաբանկի, Կոնվերս Բանկի, Ինեկոբանկի, Պրոմեթեյ Բանկի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, IdeA հիմնադրամի, Ռոստելեկոմ Արմենիա, BetConstruct, Ginosi, Globbing, SEF, Teach for Armenia, JTI Armenia, PricewaterhouseCoopers, TotoGaming, AlphaPharm կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Տոնավաճառի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետեւյալ այս հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին