Նախագահը ողջունել է մշակույթի նախարարի նոր նախաձեռնությունները - Mediamax.am

2092 դիտում

Նախագահը ողջունել է մշակույթի նախարարի նոր նախաձեռնությունները


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է Հայաստանում եւ արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մարզերում մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին:

Քննարկվել են դրանց իրականացման, Հայաստանը մշակույթի միջոցով միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու հնարավորությունները:

 

Նախարարը փոխանցել է նաեւ ՀՀ նախագահի հետ մշակույթի գործիչների հանդիպման խնդրանքը: Նախագահը համաձայնել է հանդիպելու եւ զրուցելու նրանց հետ՝ նշելով, որ իր մոտ էլ շատ հարցեր են կուտակվել, եւ խնդրել է պատրաստ լինել անկեղծ զրույցի:

 

Արմեն Ամիրյանն առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող հայերը: Առաջին համերգը, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել Երեւանում 2017թ. ապրիլի 24-ին, այնուհետ նվագախումբը համերգներով հանդես կգա արտերկրում:

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ գաղափարը համապատասխանում է Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին: Նախագահի խոսքով՝  այն նաեւ խորհրդանշական գաղափար է, քանի որ նշանակում է ներդաշնակություն եւ միասին աշխատելու կարողություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին