Մարզային ավտոճանապարհներին ձյուն եւ մառախուղ է - Mediamax.am

2126 դիտում

Մարզային ավտոճանապարհներին ձյուն եւ մառախուղ է


Լուսանկարը` http://static.akipress.org/


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 12:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սեւանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Արարատի, Վայքի, Ջերմուկի ճանապարհներին ձյուն է տեղում:

Թալինի եւ Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը`60-80 մետր:

 

Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռի, Քեթիի ու Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

 

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին