922 դիտում

Գլխավոր դատախազը կհանդիպի զոհված զինծառայողների ծնողներին


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը գլխավոր դատախազին խնդրել է հանդիպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների կողմից վարչապետին եւ կառավարության աշխատակազմին հասցեագրված դիմումների լավագույն ընթացքը կլինի ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելության կազմակերպումը:

«Նշված մոտեցումն արդարացված է նրանով, որ ծնողների բարձրացրած խնդիրները վերաբերում են քրեական գործերին, որոնց մասով հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am