Պերճ Սեդրակյան. «Ուժերը պետք է միանան, այլ տարբերակ չկա» - Mediamax.am

11606 դիտում

Պերճ Սեդրակյան. «Ուժերը պետք է միանան, այլ տարբերակ չկա»


Ռուբեն Վարդանյանը (ձախից) եւ Պերճ Սեդրակյանը (աջից)՝ UWC Dilijan քոլեջում
Ռուբեն Վարդանյանը (ձախից) եւ Պերճ Սեդրակյանը (աջից)՝ UWC Dilijan քոլեջում

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ ՊերՃ Սեդրակյանն այսօր ասել է, որ «այսօր առավել քան երբեւէ Հայաստանը եւ Սփյուռքը ստիպված են միասնական աշխատել»:

«Գլոբալ աշխարհում մենք պետք է միավորվենք «Մեկ ազգ, մեկ ժողովուրդ» գաղափարի շուրջ, որ միասնաբար կարողանանք Հայաստանի տնտեսական վիճակը հզորացնենք», - ասել է ՊերՃ Սեդրակյանն այսօր ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված հայաստանյան միջոցառումների շաբաթը ազդարարող մամուլի ասուլիսին:

 

Նրա խոսքով՝ եթե Սփյուռքը թիկունք չլինի իր հայրենիքին, «մեր ապագան վտանգված կլինի»:

 

Մեդիամաքսի հարցին, թե ինչպիսին է ՀԲԸՄ-ի արձագանքը «Գլոբալ հայերի ապագան այսօր է» բաց նամակին, որը հրապարակվել էր ՀԲԸՄ 110-ամյակի առիթով, Պերճ Սեդրակյանը պատասխանել է.

 

«Այդ նամակը ասում է նույնը, ինչ մենք՝ հայերը պետք է միանան գլոբալիզացիայի նպատակին: Մենք պետք է մտածենք՝ որպես մեկ ազգ, մեկ ժողովուրդ, եւ մեր հիմնական ուժը կենտրոնացնենք հայրենիքի շուրջ: Կոչ ենք անում, որ ուժերը միանան, քանի որ ուրիշ տարբերակ չկա: Երբ ամեն մեկը իր ձեւով է աշխատում, շատ հեռու չենք կարող գնալ»:

 

2016 թվականի փետրվարին IDeA հիմնադրամը եւ ՀԲԸՄ-ն ազդարարել էին նոր ձեւաչափի համագործակցության մասին: Մեդիամաքսի հարցին, թե ինչպիսի՞ գործնական քայլեր են կատարվել այս ուղղությամբ, ՀԲԸՄ նախագահը ասել է, որ «կոնկրետ քայլեր դեռ չեն իրականցվել»:

 

«Քայլերը դեռ չենք կարողացել իրականացնել, քանի որ ծրագրերը մեծ են: Մեր համագործակցության բուն նպատակը բոլոր աշխատանքները մեկտեղելն ու մեկ ղեկավարություն ստեղծելն է, քանի որ առկա խնդիրների վերաբերյալ ունենք նույն մտածելակերպը եւ տեսլականը: Մեր աշխատանքներում արդյունքի հասնելու համար խելացի կլինի միասին գործել, որ կարողանանք մեր գործունեությունը ավելի արդյունավետ դարձնենք եւ չկրկնվենք»,- նշել է Պերճ Սեդրակյանը:

 

Դեկտեմբերի 3-ին ՀԲԸՄ հայաստանյան կենտրոնում հյուրընկալելու են վարչապետ Կարեն Կարապետյանին, որի հետ խոսելու են սփյուռքի ներուժի եւ Հայաստանի հզորացման մասին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին