«Քննարկելու ենք՝ ուր ենք տանում մեր երկիրը» - Mediamax.am

6846 դիտում

«Քննարկելու ենք՝ ուր ենք տանում մեր երկիրը»


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ կառավարությունը շահագրգռված է բարձրացնել գործակցության արդյունավետությունը:

«Առաջին՝ մենք նախաձեռնել ենք Ծրագրերի իրականացման գրասենյակները՝ ԾԻԳ-երն օպտիմալացնելու գործընթաց: Արդեն լուծարել ենք 5-ը եւ ներկայում սկսում ենք օպտիմալացման հաջորդ փուլը: Ուզում ենք ձեզ հետ այս հարցի շուրջ բանակցել եւ բացատրել մեր նպատակը՝ աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ, հաստատուն ծախսերն՝ ավելի պակաս:

 

Երկրորդ՝ վարկեր, վարկային ծրագրեր, դրանց առաջնահերթությունները: Մեր արտաքին պարտքի չափը բավական բարձր է, եւ մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել ու հաստատել այն առաջնահերթությունները, այն խաղի կանոնները, որով հետագայում առնչվելու ենք վարկերի հետ եւ ընտրություն ենք կատարելու, թե որ վարկային ծրագիրն ենք համարելու առաջնահերթ եւ որ ծրագրերն ենք ֆինանսավորելու:

 

Երրորդ՝ մոտ օրերս ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն կամ, այլ կերպ ասած, բարեփոխումների կենտրոն, որի շրջանակում նախատեսում ենք համագործակցել մաքսիմալ շահագրգռված ուժերի, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ եւ քննարկել՝ ուր ենք գնալու եւ ուր ենք տանելու մեր երկիրը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին