Միքայել Արամյանցի տունն ընդգրկվել է պետական հուշարձանների ցանկում - Mediamax.am

3849 դիտում

Միքայել Արամյանցի տունն ընդգրկվել է պետական հուշարձանների ցանկում


Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող տունը (ամառանոցը)
Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող տունը (ամառանոցը)

Լուսանկարը` https://hy.wikipedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը հայ մեծանուն գործարար եւ բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող տունը (ամառանոցը) ընդգրկել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

 

Հիմնավորման համաձայն՝ ներկայացվող օբյեկտը ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովն արժեւորել է որպես պատմամշակութային արժեք, որը կարեւոր նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ՀՀ Լոռու մարզի պատմության եւ մշակույթի ուսումնասիրման համար:

 

Ներկայում այդ օբյեկտը ներառված չէ ՀՀ Լոռու մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրա անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման եւ հանրահռչակման հետ կապված գործընթացները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին