Սիրիահայ 200 փոքրիկ Ամանորի նվերներ են ստացել - Mediamax.am

5491 դիտում

Սիրիահայ 200 փոքրիկ Ամանորի նվերներ են ստացել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

ONEArmenia-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Գալստյանը
ONEArmenia-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հալեպ» ՀԲՀԿ փոխտնօրեն Հայասա Թահմազյանը, «Հալեպ» ՀԲՀԿ երիտասարդական համակարգող Հակոբ Կազանչյանը, ONEArmenia-ի հայաստանյան տնօրեն Անահիտ Գալստյանը եւ OneArmenia-ի կոնտենտ եւ հաղորդակցման մենեջեր Մարալ Ֆիրկաթյանը
«Հալեպ» ՀԲՀԿ փոխտնօրեն Հայասա Թահմազյանը, «Հալեպ» ՀԲՀԿ երիտասարդական համակարգող Հակոբ Կազանչյանը, ONEArmenia-ի հայաստանյան տնօրեն Անահիտ Գալստյանը եւ OneArmenia-ի կոնտենտ եւ հաղորդակցման մենեջեր Մարալ Ֆիրկաթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


ONEArmenia եւ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպություններն այսօր նվերներ են բաժանել Սիրիայից Հայաստան տեղափոխված 200 երեխաների:

 

Նվերների փաթեթները ընդգրկում են երեխաների համար անհրաժեշտ իրեր, որոնք արտադրված են Հայաստանում` ջրադիմացկուն բաճկոն, տաք վերնազգեստ, ձեռագործ շարֆ, կոշիկ, Honey.am-ի մեղր, «Այլկերպիկ» սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ եւ «Զանգակ» հրատարակչության գրքեր:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագիրը, ինչպես Մեդիամաքսին ասել է ONEArmenia-ի հայաստանյան տնօրեն Անահիտ Գալստյանը, ֆինանսավորվել է նվիրատվությունների միջոցով:

 

$ 34 հազարը հավաքվել է Santas Wanted! նախաձեռնության crowdfunding-ի շրջանակներում:  Ծրագրին մեծ նվիրատվություն են արել երկու ընկերություն`

EY-ը (40 բաճկոն) եւ UMCOR Armenia-ն ($ 4 հազար): 

ONEArmenia-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Գալստյանը ONEArmenia-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Գալստյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս ծրագրի նպատակն էր երեխաների համար հետաքրքիր տոն կազմակերպել, նվիրել նրանց անհրաժեշտ իրեր եւ աջակցել Հայաստանի հասարակության ինտեգրմանը: Մենք հատուկ ենք ընտրել հայաստանյան ապրանքներ, որպեսզի նաեւ խթանենք տեղական արտադրությունը»,- ասել է Անահիտ Գալստյանը` հավելելով, որ եւս 52 երեխա նվերներ կստանան 2017թ.-ի հունվարին:

Լուսանկարը` Մեդիամաքս

7-ամյա Մարիամը, ով մեկ ու կես տարի առաջ Հալեպից է Երեւան տեղափոխվել, Մեդիամաքսին ասել է, որ Ձմեռ պապիկից խաղալիք է խնդրել, ինչպես նաեւ խաղաղություն. «Որպեսզի կարողանամ վերադառնալ Հալեպի մեր տուն, դպրոցս շարունակեմ այնտեղ»:

Լուսանկարը` Մեդիամաքս

8-ամյա Ստեֆանին Ձմեռ պապից Բարբի տիկնիկ է խնդրել: Հալեպում նա միայն մեկ տարի է հասցրել նախակրթարան հաճախել: Արդեն 4 տարի Երեւանում բնակվող ընտանիքը, ինչպես ասել է Ստեֆանիի մայրիկը` Կարմենը, ցանկանում է Հայաստանում մնալ.

 

«Երեխան արաբերեն չգիտի, իր համար այնտեղ դժվար կլինի: Հուսանք, ամեն ինչ լավ լինի, կգնանք կվաճառենք մեր ունեցվածքը եւ կվերադառնանք Երեւան»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հալեպահայ 6-ամյա Նայան Երեւանում ապրում է արդեն չորրորդ տարին: Ձմեռ պապիկից իր Բարբի տիկնիկի համար խոհանոց է խնդրել:

 

«Ես երազում եմ լավ սովորել ու բժիշկ դառնալ»,- ասել է նա:

 

Նայայի մայրիկը` Մարիամն էլ նշել է, որ իրենք արդեն հարմարվել է Հայաստանին եւ ցանկանում են շարունակել այստեղ ապրել. «Շատ ուրախ ենք, որ Հալեպն ազատագրվել է: Հիմա մեր սիրտը հանգիստ է»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին