«Ավրորա»-ն ներկայացրել է «Մեգին հանուն երեխաների» ֆիլմը - Mediamax.am

4867 դիտում

«Ավրորա»-ն ներկայացրել է «Մեգին հանուն երեխաների» ֆիլմը


Լուսանկարը` Aurora Prize


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մրցանակը ներկայացրել է ֆիլմ, որը պատմում է մրցանակի առաջին դափնեկիր, Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության Տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեի եւ մրցանակի երկարաժամկետ ազդեցության մասին:

Մարգարիտ Բարանկիցեն 2016թ. ստացավ բացառիկ հնարավորություն՝ $ 1 մլն-ի դրամաշնորհի առաջադրելով իրեն գործի մղած եւ ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

 

Բարանկիցեն ընտրեց իր գործընկերներին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ), «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամներին:

 

«Ես ընտրել եմ այս երեք կազմակերպությունները, որովհետեւ գիտեմ, որ նրանք հավատում են աշխարհը փոխելու երազանքներին»,- ասում է «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:

 

Այս կազմակերպությունները դրամական պարգեւի շնորհիվ արդեն հասցրել են իրականացնել մի շարք ծրագրեր՝ ուղղված մանկական աղքատության վերացմանը, փախստական երեխաների եւ որբերի աջակցությանը Ռուանդայում, Եթովպիայում, Բրազիլիայում եւ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին