Հայկական անձնագիրը «ամենազորեղների» ցանկում 66-րդն է - Mediamax.am

exclusive
10177 դիտում

Հայկական անձնագիրը «ամենազորեղների» ցանկում 66-րդն է


Լուսանկարը` https://www.passportindex.org/


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհի «ամենազորեղ» անձնագիր ունեցող պետությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 66-րդ տեղը:

Passport Index-ի փոխանցմամբ ՝ «զորեղությունը» գնահատվում է նրանով, թե անձնագրի տերը քանի երկիր կարող է այցելել առանց մուտքի արտոնագրի:

 

Ընդհանուր առմամբ, վարկանիշում ներկայացված է 96 երկրի անձնագիր:

 

66-րդ հորիզոնականը Հայաստանի հետ կիսել են Զիմբաբվեն, Ղրղըզստանը եւ Չինաստանը:

 

Վրաստանը 57-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 63-րդ:

 

Առաջատարն է Գերմանիան, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են 157 երկիր այցելել:

 

Երկրորդ հորիզոնականում են Շվեդիան եւ Սինգապուրը, որոնց քաղաքացիները կարող են ազատ մուտք գործել 156 երկիր:

 

Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 155 երկիր:

 

Ցանկի հետնապահներն են Պակիստանը եւ Աֆղանստանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին