ՔԿՀ-ներում կբարելավվի բուժծառայության որակը - Mediamax.am

1427 դիտում

ՔԿՀ-ներում կբարելավվի բուժծառայության որակը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է տվել քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբˋ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն համակարգի եւ համապատասխան օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկների բժշկական միավորների կադրային նյութատեխնիկական հագեցվածության ապահովմանը:

 

«Արդյունքում լիակատար կապահովենք ազատությունից զրկված անձանց առողջապահական իրավունքների իրացումը»,- ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին