ՀՀ մարզերը կունենան իրենց անձնագրերը - Mediamax.am

1587 դիտում

ՀՀ մարզերը կունենան իրենց անձնագրերը


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը ձեւավորելու է յուրաքանչյուր մարզի անձնագիրը:

Այս մասին կառավարության ղեկավարն ասել է Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում:

 

Վարչապետի խոսքով՝ անձնագրում բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները, ախտորոշվելու են խնդիրները, ներկայացվելու են մարզպետի եւ նրա թիմի աշխատանքը գնահատելու հայտանիշերը:

 

«Հաջորդ շաբաթվա ընթացքում պատասխանատուները հաշվետվություններ են ներկայացնելու, թե իրենց ոլորտում ինչ ներդրումներ են լինելու, ինչ քանակի աշխատատեղեր են ստեղծվելու: Նույն հաշվետվությունը ներկայացնելու է նաեւ յուրաքանչյուր մարզ: Նախորդ շաբաթ ամփոփվել են մարզային երեք այցերի արդյունքները. ստացված ծրագրերից 70-75 տոկոսին տրվել է դրական պատասխան, եւ այս պահին այն նախաձեռնությունները, որոնց մասին խոսել ենք մարզերում, ստացել են կոնկրետ ֆինանսավորում»,- ասել է վարչապետը:

 

Կարեն Կարապետյանը կարեւորել է նաեւ համայնքային բյուջեների շարունակական ավելացումը եւ նշել, որ կառավարությունը կանգնելու է այն համայնքի կողքին, որն ունի հստակ ծրագիր եւ ձեւակերպում է, թե իրեն ինչ է պետք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին