«Ավրորա»-ն հայտարարում է գեղարվեստական մրցույթ - Mediamax.am

5647 դիտում

«Ավրորա»-ն հայտարարում է գեղարվեստական մրցույթ


Լուսանկարը` Aurora Prize


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ՝ 7-14 տարեկան երեխաների եւ պատանիների համար:

Մրցույթին պետք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործության եւ կերամիկական աշխատանքներ, բատիկ, թվային գրաֆիկական պատկերներ:

 

Աշխատանքները պետք է արտահայտեն մարդկային կյանքի արժեւորման, խիզախության, նվիրվածության, բարին գործելու եւ լուսավոր ապագայի մասին գաղափարները:

 

Գեղարվեստական աշխատանքները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո:

 

Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 31-ն է:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել աշխատանքը եւ ուղարկել art@auroraprize.com էլեկտրոնային հասցեով: Նամակում պարտադիր է նշել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, բնակավայրը, հեռախոսահամարը, գեղարվեստական դպրոցի անունը եւ ուսուցչի անուն-ազգանունը:

 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017թ. ապրիլին: Լավագույն երեք աշխատանքների հեղինակներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կստանան պարգեւներ, իսկ լավագույն հինգը կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը 2017թ. մայիսի 28-ին Երեւանում:

 

2017թ. ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն մրցույթի լավագույն աշխատանքները, կկազմակերպվեն վարպետության դասեր:

 

Հարցերի դեպքում մասնակիցները կարող են գրել art@auroraprize.com հասցեին կամ զանգահարել 098808917 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին