Վիրահայոց թեմը մասնակցեց էկումենիկ աղոթքին - Mediamax.am

1665 դիտում

Վիրահայոց թեմը մասնակցեց էկումենիկ աղոթքին


Լուսանկարը` http://armenianchurch.ge


Երեւան: Մեդիամաքս: Վիրահայոց թեմը մասնակցել է հունվարի 20-ին Թբիլիսիում կայացած ընդհանրական էկումենիկ աղոթքին:

100 տարուց ավելի պատմություն ունեցող քրիստոնյաների համատեղ աղոթելու ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջեւ միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը եւ անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է:

 

Վրաստանում միասնության այս աղոթքը տարիներ շարունակ բարձրացվում է չորս քրիստոնեական դավանանքների՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հռոմեա-կաթոլիկական Եկեղեցու, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու եւ Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու կողմից: Ամեն տարի էկումենիկ աղոթքն իրականացվում է այս չորս եկեղեցիներից մեկի նախագահությամբ:

 

Այս տարի միասնության աղոթք բարձրացնելու պատվին արժանացել էր Լյութերական Եկեղեցին:

 

Աղոթքի ծիսական արարողությանը մասնակցել է Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին