Հայտնի է «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը - Mediamax.am

5261 դիտում

Հայտնի է «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը


Լուսանկարը` Aurora Prize


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրապարակել է «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը:

Մրցույթը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերի 20-ին: Մասնագետների խումբը կընտրի լավագույն կարճամետրաժ ֆիլմերը, որոնք արտահայտում են մարդասիրության, խիզախության եւ անձնվիրության գաղափարները:

 

Ֆիլմերի մրցույթի ժյուրին գլխավորում է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:

 

«Բոլորն ունեն մի պատրանք, որ իրենց ապրած ժամանակաշրջանը յուրահատուկ է: Մենք եւս բացառություն չենք, իսկ մեզանից հետո մենք կարող ենք թողնել միայն մշակույթ, ուրիշ ոչինչ: Մշակույթի հիմքը մարդասիրությունն է եւ սերն իր ողջ էությամբ: Հենց սա է պատճառը, որ մենք այս կարեւոր մրցույթի մի մասն ենք», - ասել է Էդգար Բաղդասարյանը:

 

Ժյուրիի անդամներն են ռեժիսորներ Դիանա Կարդումյանը, Արեն Մալաքյանը, կոմպոզիտոր եւ «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

 

Հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի $ 4000 պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին` $ 2000 եւ $ 1500 պարգեւ:

 

Ֆիլմերը ներկայացնելու վերջնաժակետը 2017թ. մարտի 20-ն է:

 

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին