ՀՕՖ-ը դրամաշնորհ կտրամադրի 100 գիտնականի - Mediamax.am

1796 դիտում

ՀՕՖ-ը դրամաշնորհ կտրամադրի 100 գիտնականի


Հովիկ Փանոսյանը
Հովիկ Փանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: 30 խմբում ընդգրկված հայաստանցի 100 գիտնական դրամաշնորհ կստանա Հայ օգնության ֆոնդից՝ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության, հայագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ-ANSEF) ներկայացված 211 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 30-ը:

 

Գիտական խմբերի ղեկավարներից 16-ը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են, 17-ը՝ կանայք:

 

Դրամաշնորհի գումարը կազմում է $ 5000-ին համարժեք դրամ:

 

Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների՝ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ այս տարի լրացուցիչ 5 դրամաշնորհ է տրամադրվել երիտասարդ գիտնականների ղեկավարությամբ գործող հետազոտական խմբերին:

 

Այս տարի դրամաշնորհներից 18-ը տրամադրվել են կյանքի մասին գիտությունների՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիայի, կենդանաբանության, մանրէաբանության, բուսաբանության, 4-ը` ֆիզիկայի, 2-ը` աստղաֆիզիկայի, 1-ը` քիմիայի, 1-ը` քիմիական ինժեներիայի, 1-ը` գրականության, 1-ը` պատմության, 1-ը` լեզվաբանության, 1-ը` տնտեսագիտության ոլորտներում հետազոտություններ իրականացնելու համար:

 

2000 թվականից ի վեր ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել է 2200-ից ավելի դիմում-առաջարկ, դրամաշնորհ է ստացել 1645 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է $ 2,17 մլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին