Ջոն Ստենմայերը գլխավորեց «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին - Mediamax.am

3444 դիտում

Ջոն Ստենմայերը գլխավորեց «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին


Ջոն Ստենմայերը
Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրապարակել է լուսանկարչական մրցույթի ժյուրիի կազմը:

Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերի գլխավորած մասնագիտական ժյուրին կընտրի մարդասիրութան գաղափարները պատկերող լավագույն լուսանկարները:

 

«Աշխարհի պատմությունը միշտ մեր աչքի առաջ է, մեր կողքին, մեզ հետ: Համարձակություն է պետք այս կարեւորությունն ընկալելու համար: Իրազեկման եւ խաղաղության համար աշխատելը նվիրվածություն, բարություն եւ համեստություն է պահանջում: Արդյունքում մենք կրում ենք այն լիակատար ազդեցությունը, որը ողջ մարդկությանը մղում է առաջ, դեպի բոլորի բարօրությունը: Սա է այն ոգին եւ նպատակը, որի համար ես հպարտ եմ ղեկավարել «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին», - ասել է Ջոն Ստենմայերը:

 

Ժյուրիի անդամներն են լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանը եւ Զավեն Խաչիկյանը, արվեստի տեսաբան եւ համադրող Վիգեն Գալստյանը, կոմպոզիտոր եւ «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

 

Լուսանկարչական մրցույթին, որը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերին, կարող են ներկայացվել լուսանկարներ, որոնք բացահայտում են մարդկայնության, հույսի, անձնվիրության եւ լուսավոր ապագայի գաղափարները: Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 2500 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլարի պարգեւ: Լուսանկարները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 20-ն է: Մրցույթի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին