Երկրի գլոբալ փոփոխությունները` NASA-ի լուսանկարներում - Mediamax.am

7192 դիտում

Երկրի գլոբալ փոփոխությունները` NASA-ի լուսանկարներում


Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA


Աշխարհի տարբեր հատվածներում NASA-ի արբանյակների արած լուսանկարներում երեւում է, թե ժամանակի ընթացքում ինչ փոփոխություններ է կրել Երկիր մոլորակը: Դրանց մի մասը կլիմայի փոփոխությունների, մի մասն էլ` մարդկանց կողմից քաղաքաշինական եւ այլ տիպի միջամտությունների, բնակլիմայական աղետների հետեւանքն են:

 

Մեդիամաքսը ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններում կատարված փոփոխությունների մասին պատմող լուսանկարներից մի քանիսը:

 

Սողանք` «Գլասեր Բայ» (Glacier Bay) Ազգային պարկ-արգելոցում, Ալյասկա

Սեպտեմբեր 2015թ. - Օգոստոս 2016թ.

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

2016թ.-ի հունիսի 28-ին Glacier Bay Ազգային պարկ-արգելոցում 1200մ բարձրությամբ սարալանջը փլուզվել էր` քարաբեկորներ նետելով մոտակա սառցադաշտը: Ալյասկայի հարավ-արեւելյան այս հատվածը երկրաբանորեն շատ ակտիվ է եւ սողանքների կենտրոն է համարվում:

 

Համառ երաշտը կրճատել է Կաչումա լճի ջուրը, Կալիֆորնիա

Հոկտեմբեր 2013թ. - Հոկտեմբեր 2016 թ.

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Հարավային Կալիֆորնիայում ուժեղ երաշտը կրճատել է Կաչումա լճի ջրի թողունակության մոտ 7%-ը, ինչի հետեւանքով պակասել են նաեւ Սանտա Բարբարայի բնակչությանը խմելու ջուր մատակարարող ջրամբարի պաշարները:

 

Հեղեղումներ Գանգես գետում, Հնդկաստան

Օգոստոս 2015թ. - Օգոստոս, 2016 թ.

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Հորդառատ մուսոնային անձրեւների հետեւանքով աղետալի ջրհեղեղ էր առաջացել Գանգեսի եւ արեւելյան ու կենտրոնական Հնդկաստանի այլ գետերի ողջ երկայնքով: Ջրհեղեղը 300 մարդու մահվան պատճառ էր դարձել, ավելի քան 6 մլն մարդ տուժել էին:

 

Սառցահեղեղ Արու լեռնաշղթայում, Տիբեթ

Հունիս-հուլիս, 2016 թ.

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

2016թ. հուլիսին փլուզման հետեւանքով սառույցը մեծ հոսքով թափվել էր Տիբեթի Արու լեռնաշղթայի նեղ հովտով, ինչի հետեւանքով 9 մարդ էր զոհվել: Սա երբեւէ գրանցված ամենամեծ սառցահեղեղն էր:

 

Ջրհեղեղ Յանցզի գետի ավազանում, Չինաստան

Մարտ - հուլիս, 2016 թ.

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

2016թ.-ի ամռանը Նեպարտակ ցիկլոնի եւ մուսոնային անձրեւների հետեւանքով Չինաստանին իր պատմության մեջ երկրորդ ուժգին աղետն էր պատուհասել: Ջրհեղեղի հետեւանքով հարյուրավոր մարդիկ էին մահացել, եւ տասնյակ հազարավոր տներ ավերվել: Այս հեղեղումների հասցրած վնասը գնահատվել էր ավելի քան $ 22 մլրդ: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ գլոբալ տաքացումը մեծապես սրում է ասիական մուսոնային անձրեւները:

 

Ծովային սառույցի փլուզումը` Բոֆորտի ծովում, Արկտիկա

Ապրիլ 2015թ. - Ապրիլ 2016 թ.

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

NASA-ի մասնագետները տարվա առաջին ամիսներին օդի ջերմաստիճանի անսովոր տաքացումը եւ հզոր քամիները, ինչի հետեւանքով ծովը նման փոփոխություն է կրել, պայմանավորել են այս հատվածում մթնոլորտային բարձր ճնշմամբ:

 

Ուրմիա լիճը փոխել է գույնը, Իրան

Ապրիլ- հուլիս, 2016 թ.

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Ջրիմուռների եւ բակտերիաների որոշակի համադրությունը Իրանի Ուրմիա լճին «ստիպում է» պարբերաբար փոխել ջրի գույնը: Կանաչից կարմիր գույնի անցումը սովորաբար տեղի է ունենում այն ժամանակ, երբ ամառային շոգը եւ չորությունը խտացնում են ջուրը` մեծացնելով լճի աղիությունը: Արբանկյակից արված լուսանկարներից պարզ է դարձել նաեւ, որ վերջին 14 տարիներին լիճը կորցրել է իր մակերեւույթի մոտ 70%-ը:

 

Քաղաքային ընդլայնումը Նյու Դելիում, Հնդկաստան

Մարտ 1991 թ.- Մարտ 2016 թ.

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA

Այս երկու լուսանկարների միջեւ ընկած ժամանակահատվածում Հնդկաստանի մայրաքաղաքի եւ արվարձանների բնակչությունը 9,4 մլն-ից հասել է 25 մլնի: ՄԱԿ-ի` Համաշխարհային քաղաքաշինության ծրագրերի վերաբերյալ զեկույցի համաձայն` մինչեւ 2030 թ.-ը Դելին կունենա 37 մլն բնակիչ:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին